Երևան
HY
Անալիզներ
08-008

Ցիտոկերատին 19-ի ֆրագմենտներ CYFRA 21-1

Նկարագրություն

Էպիթելային բջիջների կմախքային սպիտակուցի լուծելի ֆրագմենտ։ Դրա որոշումն առավել տեղեկատվական է թոքերի տափակբջջային և ոչ մանրբջջային քաղցկեղի, միզապարկի քաղցկեղի հայտնաբերման համար (երկու դեպքերում էլ թեստի սպեցիֆիկությունը հասնում է 95%-ի), հատկապես մետաստազների առկայության դեպքում, ինչպես նաև դրանց բուժման մոնիտորինգի համար։ Օնկոմարկերի բարձր մակարդակ կարող է դիտվել լյարդի բարորակ և բորբոքային հիվանդությունների, երիկամային անբավարարության դեպքում։ Հետազոտության նշանակման հիմնական ցուցումներն են թոքերի տափակբջջային քաղցկեղի, միզապարկի քաղցկեղի ինվազիվ ձևերի ախտորոշումը և բուժման մոնիտորինգը։

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
10640 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ