Երևան
HY
Անալիզներ
06-013

Գամմա-գլյուտամիլտրանսպեպտիդազ (ԳԳՏ)

Նկարագրություն

Ֆերմենտ, որը կատալիզում է պեպտիդների միջև գլուտամատային մնացորդների տեղափոխման կենսաքիմիական ռեակցիաները լեղուղիների, երիկամների, ենթաստամոքսային գեղձի բջիջների արտաքին և միտոքոնդրիալ թաղանթներում: Խոլեստազի՝ լեղուղիներում լեղու կանգի մարկեր է, նրա ակտիվությունը լեղու մեջ մի քանի տասնյակ անգամ ավելի բարձր է, քան արյան մեջ: Արյան մեջ ֆերմենտի ակտիվությունը բարձրանում է լյարդի և լեղուղիների տարբեր հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են ինֆեկցիոն հեպատիտները, լյարդի ճարպային հեպատոզը, տոքսիկ (այդ թվում՝ ալկոհոլային) հեպատիտները, ցիռոզը, լյարդի և լեղուղիների նորագոյացությունները: Հեպատոբիլիար համակարգի հիվանդությունների ախտորոշման մեջ ԳԳՏ-ի նշանակությունը պայմանավորված է լեղուղիներով լեղու հոսքի անգամ չնչին խանգարումներ առաջացնող ախտաբանական պրոցեսների նկատմամբ նրա բարձր զգայունությամբ (մի քանի անգամ ավելի բարձր, քան ԱԼՏ-ն և ԱՍՏ-ն):

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
  • Մազանոթային արյուն
Ընդհանուր գինը
1530 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ