Երևան
HY
Անալիզներ
06-077

Հապտոգլոբին

Նկարագրություն

Լյարդում սինթեզվող սպիտակուց է, որի հիմնական գործառույթը արյան մեջ էրիթրոցիտների քայքայման ժամանակ առաջացող ազատ հեմոգլոբինի կապումն է և օրգանիզմի կողմից երկաթի կորստի կանխումը։ Կապվելով ազատ հեմոգլոբինի հետ՝ հապտոգլոբինը կանխում է վերջինիս կողմից երիկամների վնասումը։ Հապտոգլոբինի և հեմոգլոբինի միացությունը արագորեն կլանվում է ռետիկուլոէնդոթելային համակարգի կողմից և ենթարկվում ուտիլիզացիայի։ Հապտոգլոբինը մասնակցում է նաև բորբոքման օջախներում առաջացող պերօքսիդների արգելակման գործընթացներին։ Թեստը հիմնականում կիրառվում է ներանոթային հեմոլիզի արտահայտվածությունը գնահատելու համար։

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
4945 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ