Երևան
HY
Անալիզներ
08-071

Գաստրին

Նկարագրություն

Գաստրինը ստամոքսի լորձաթաղանթի կողմից աղաթթվի և պեպսինի արտադրության հատուկ հորմոն-կարգավորիչն է: Մասնակցում է նաև ստամոքսի շարժունակության կարգավորմանը, խթանում է մարսողության այլ կենսաբանական կարգավորիչների սեկրեցիան: Գաստրինը արտադրվում է ստամոքսի լորձաթաղանթում տեղակայված G-բջիջներով, ինչպես նաև՝ ավելի փոքր քանակությամբ՝ ենթաստամոքսային գեղձի D-բջիջներով: Գաստրինի սեկրեցիան խթանում են սպիտակուցների տրոհման արգասիքները (օլիգոպեպտիդներ և ամինաթթուներ), ինչպես նաև ստամոքսի անտրալ մասի քիմիական և մեխանիկական գրգռումը: Գաստրինի կոնցենտրացիայի որոշումն օգտագործվում է ստամոքսի լորձաթաղանթի վիճակի գնահատման, խոցային հիվանդության, գաստրին արտադրող սպեցիֆիկ ուռուցքների՝ գաստրինոմաների մոնիտորինգի և ախտորոշման համար:

Կատարման ժամկետը

Մինչև 11 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
8115 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ