Երևան
HY
Անալիզներ
08-183

Գաստրին-17 խթանված

Նկարագրություն

Գաստրին-17-ը գաստրինի գերակշռող ձևն է առողջ ստամոքսի անտրալ հատվածի լորձաթաղանթում։ Այն գրեթե ամբողջությամբ արտադրվում է ստամոքսի անտրումի G-բջիջների կողմից։ Դրա հիմնական գործառույթը աղաթթվի սեկրեցիայի խթանումն է և ստամոքսի շարժողականության (մոտորիկայի) կարգավորումը։
Գաստրին-17-ի մակարդակի բարձրացումը սովորաբար վկայում է ստամոքսահյութի թթվայնության նվազման մասին, ինչը կարող է դիտվել գաստրիտի զարգացման ժամանակ։ Բարձր թթվայնության դեպքում բազալ գաստրին-17-ը կարող է նույնիսկ չհայտնաբերվել։ Այդ դեպքում ստամոքսի բարձր թթվայնությունը լորձաթաղանթի ատրոֆիայից տարբերելու համար կիրառվում է լրացուցիչ թեստ՝ սպիտակուցային խթանմամբ գաստրին-17-ի որոշում։
Այս թեստը նախատեսված է ստամոքսի անտրալ հատվածի լորձաթաղանթի վիճակի գնահատման, այնտեղ ընթացող ախտաբանական գործընթացների՝ մասնավորապես զարգացող ատրոֆիկ գաստրիտի վաղ հայտնաբերման, ինչպես նաև ստամոքսի քաղցկեղի և խոցային հիվանդության զարգացման ռիսկի գնահատման համար։ Գաստրին-17-ը համարվում է ստամոքսի անտրումի G-բջիջների ֆունկցիոնալ ակտիվության մարկեր, և հետազոտության արդյունքները կարող են օգնել հետագա ախտորոշման կամ բուժման մարտավարության ընտրության հարցում։
Սպիտակուցային ծանրաբեռնվածության վերաբերյալ կարևոր նշում.
Անալիզից առաջ, առնվազն 4–10 ժամ քաղցած մնալուց հետո, կատարվում է խթանում՝ բարձր սպիտակուցային սննդի կամ ըմպելիքի ընդունմամբ։ Անհրաժեշտ է սնունդը կամ ըմպելիքը բերել Ձեզ հետ։ Խթանումից մոտ 20 րոպե անց արյունը կրկին վերցվում է՝ գնահատելու համար գաստրին-17-ի մակարդակի փոփոխությունը նախնական (քաղցած) վիճակի համեմատ։

Կատարման ժամկետը

Մինչև 3 օր

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
  • Երակային արյուն (սպիտակուցային ծանրաբեռնվածությունից հետո)
Ընդհանուր գինը
11965 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ