Երևան
HY
Համալիր
40-694

Գաստրոսքրին

Նկարագրություն

Արյան համալիր հետազոտություն, որը ներառում է մարսողական համակարգի սպեցիֆիկ սպիտակուցներ (գաստրին-17, պեպսինոգեն I և II) և H. pylori-ի նկատմամբ IgG հակամարմիններ, որն օգտագործվում է ստամոքսի լորձաթաղանթի վիճակի և ստամոքսի լորձաթաղանթի սեկրետոր ակտիվության ոչ ինվազիվ գնահատման համար։ Թույլ է տալիս պատկերացում կազմել աղաթթվի սեկրեցիայի մակարդակի մասին, պարզել ստամոքսի լորձաթաղանթի փոփոխությունների բնույթն ու արտահայտվածությունը, ինչպես նաև Helicobacter pylori-ով (խրոնիկ գաստրիտի, ստամոքսի խոցային հիվանդության և ստամոքսի քաղցկեղի հիմնական պատճառի) վարակված լինելու փաստը: «Գաստրոսքրինը» հիմնված է ստամոքսի նորմալ ֆիզիոլոգիան կարգավորող չորս հիմնական կենսամարկերների փոխազդեցության գնահատման վրա. • պեպսինոգեն I; • պեպսինոգեն II; • գաստրին-17; • IgG հակամարմիններ Helicobacter pylori-ի նկատմամբ (քանակական)։ Մեթոդի առավելությունները. • ստամոքսի ախտաբանության ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ՝ գործիքային հետազոտման մեթոդների (ՖԳԴՍ և այլն) հակացուցումների դեպքում; • թույլ է տալիս իրականացնել լաբորատոր ախտորոշում և մշակել ատրոֆիկ գաստրիտի (այդ թվում՝ հելիոկոբակտերիոզային էթիոլոգիայի) բուժման ռազմավարություն; • թերապիայի արդյունավետությունը վերահսկելու նպատակով դինամիկայում կրկնակի հետազոտության հնարավորություն։ Հետազոտության նշանակման ցուցումներ Ստամոքսի լորձաթաղանթի վրա փոփոխությունների վիճակի և տեղակայման ախտորոշում. • ստամոքսի անտրալ հատվածի գաստրիտի կլինիկալաբորատոր նշանների դեպքում, գաստրիտի ժամանակ ստամոքսի նախաքաղցկեղային փոփոխությունների (ատրոֆիա, աղիքային մետապլազիա) առկայության կասկածի դեպքում՝ ախտորոշումը հաստատելու, ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկի աստիճանը գնահատելու և էնդոսկոպիկ հսկողության կարգը որոշելու համար); • էնդոսկոպիկ հետազոտության հակացուցումներ ունեցող պացիենտների մոտ; • ստամոքսի քաղցկեղով կամ խրոնիկ ատրոֆիկ գաստրիտով հարազատների առկայություն; • երկաթդեֆիցիտային և պերնիցիոզ սակավարյունության դեպքում; • դիսպեպսիայի դեպքում; • պրոտոնային պոմպի ինհիբիտորներով (ՊՊԻ) թերապիայի վերահսկման համար:

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
38800 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ