Նկարագրություն
Հիպերտոնիան (բարձր ճնշում) բավականին հաճախ հանդիպող հիվանդություն է, որին շատերը մինչև տարեց հասակ ուշադրություն չեն դարձնում: Սակայն արդեն միջին տարիքում այն կարող է հանգեցնել առողջության զգալի խանգարումների՝ սրտանոթային համակարգի վրա բարձրացած ծանրաբեռնվածության պատճառով: Հիպերտոնիայի նկատմամբ հակվածության գործոններն են նստակյաց կենսակերպը, սխալ սնուցումը, սթրեսները, հորմոնալ խանգարումները, ինչպես նաև այս հիվանդության նկատմամբ գենետիկական (ժառանգական) հակվածությունը: Հենց հիպերտոնիայի նկատմամբ գենետիկական հակվածության ֆոնին արտաքին գործոններն ունենում են առավել նշանակալի ազդեցություն հիվանդության զարգացման վրա: Հիպերտոնիայի զարգացման ռիսկի որոշման գենետիկական անալիզը ներառում է 9 գենետիկական մարկերների հետազոտություն, որոնք թույլ են տալիս հայտնաբերել արյան ճնշման կարգավորման, սրտամկանի աշխատանքի ակտիվության և նրա արյան մատակարարման, կորտիկոստերոիդների մետաբոլիզմի, լիմֆոցիտների և ֆիբրոբլաստների տարբերակման, անոթների պատերի տոնուսի կարգավորման խանգարումները: Հիպերտոնիայի նկատմամբ գենետիկական հակվածության իմացությունը կօգնի ժամանակին շտկել կենսակերպը՝ ապագայում առողջության լուրջ խնդիրներից խուսափելու համար: Հետազոտվող գենետիկական մարկերները՝ ADD1 (G1378T ), AGT (T704C), AGT (C521T), AGTR1 (A1166C), AGTR2 (G1675A), CYP11B2 (C(-344)T), GNB3 (С825Т), NOS3 (T(-786)C), NOS3 (G894T): Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժիշկ-գենետիկի մեկնաբանությամբ:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Բուկալ (այտային) էպիթել
- Երակային արյուն