Երևան
HY
Համալիր
42-009

Թրոմբոֆիլիայի զարգացման գենետիկական ռիսկ

Նկարագրություն

Ժառանգական թրոմբոֆիլիան հիվանդություն է, որն առավել հաճախ պայմանավորված է արյան մակարդելիության և հոմոցիստեինի կարգավորման գործոնների գեներում անբարենպաստ մարկերների կրելիությամբ: Ժառանգական թրոմբոֆիլիայի զարգացման բարձր ռիսկ կարելի է կասկածել ծանրաբեռնված ընտանեկան և անձնական անամնեզի առկայության դեպքում (խորանիստ երակների թրոմբոզ կամ վարիկոզ հիվանդության ծանր ձև պացիենտի և/կամ նրա հարազատների մոտ մինչև 50 տարեկան հասակում): Անալիզը ներառում է ժառանգական թրոմբոֆիլիայի առավել կարևոր գենետիկական մարկերների՝ արյան մակարդելիության գործոնների մոլեկուլային-գենետիկական հետազոտություն՝ թույլ տալով գնահատել երակային և զարկերակային թրոմբոէմբոլիայի զարգացման անհատական գենետիկական ռիսկը: Կարևոր է իմանալ, որ ժառանգական հակվածության առկայության դեպքում հիվանդությունը կարելի է կանխել ժամանակին իրականացված կանխարգելիչ և թերապևտիկ միջոցառումներով: Հետազոտվող գենետիկական մարկերները՝ F2 (G20210A), F5 (G1691A), MTHFR (C677T), MTHFR (A1298C): Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժիշկ-գենետիկի մեկնաբանությամբ:

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Բուկալ (այտային) էպիթել
  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
21960 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ