Երևան
HY
Անալիզներ
42-073

Բեկուն X-քրոմոսոմի համախտանիշի (Մարտին-Բելի համախտանիշ) գենադիագնոստիկա արական սեռի անձանց մոտ

Նկարագրություն

Բեկուն X-քրոմոսոմի համախտանիշը (Մարտին-Բելի համախտանիշ) ժառանգական, սեռի հետ շղթայակցված հիվանդություն է, որը հանդիսանում է մտավոր հետամնացության և որոշակի ֆենոտիպային առանձնահատկություններով աուտիզմի սինդրոմալ ձևի ամենահաճախակի պատճառը: Այս համախտանիշը բնութագրվում է արական սեռի անձանց մոտ FMR1 գենում տրինուկլեոտիդային CGG կրկնությունների քանակի մեծացմամբ (չկոդավորող կրկնությունների էքսպանսիա), որը տեղակայված է X-քրոմոսոմի վրա և կոդավորում է համանուն սպիտակուցը: Գենետիկական հետազոտությունը նախատեսված է բեկուն X-քրոմոսոմի համախտանիշի ախտորոշման համար և կայանում է տղաների մոտ FMR1 գենում պաթոլոգիական էքսպանսիայի որոշման մեջ:

Կատարման ժամկետը

Մինչև 10 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
40740 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ