Երևան
HY
Անալիզներ
42-090

PNPLA3 գենի գենոտիպավորում լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության դեպքում

Նկարագրություն

Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը (ԼՈԱՃՀ; non-alcoholic fatty liver disease, NAFLD) ներառում է երկու մորֆոլոգիական ձև, որոնք զգալիորեն տարբերվում են կանխատեսմամբ՝ ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզ (ՈԱՃՀ) և ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտ (ՈԱՍՀ): Ստեատոհեպատոզի անցումը ստեատոհեպատիտի՝ ֆիբրոզի և ցիռոզի հետագա զարգացմամբ, ասոցացվում է PNPLA3 գենում գենետիկական աբերացիայի հետ: Տվյալ գենում I148M մուտացիան առաջացնում է տրիգլիցերիդների մետաբոլիզմի խանգարում: PNPLA3 գենի I148M ալելի կրողներն ունեն լյարդում ճարպի ավելի բարձր պարունակություն և ստեատոհեպատիտի, լյարդի ֆիբրոզի և ցիռոզի զարգացման բարձր ռիսկ: Հետազոտությունը նախատեսված է ԼՈԱՃՀ ունեցող պացիենտների մոտ ստեատոհեպատոզից ստեատոհեպատիտի անցման ախտորոշման համար:

Կատարման ժամկետը

Մինչև 11 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
25900 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ