Նկարագրություն
Ցիտոգենետիկ հետազոտություն պացիենտի HER2 կարգավիճակը գնահատելու համար՝ կիրառելով in situ հիբրիդացման (ISH) մեթոդներ՝ FISH կամ դրա անալոգները (CISH, SISH)։ Թույլ է տալիս հայտնաբերել քրոմոսոմներում սպեցիֆիկ ԴՆԹ-հաջորդականությունների առկայությունը կամ բացակայությունը։ FISH-ը (ֆլյուորեսցենտային in situ հիբրիդացում) կիրառվում է HER2 գենի ամպլիֆիկացիան հայտնաբերելու համար՝ ֆլյուորոքրոմներով նշագրված ԴՆԹ-զոնդերի և ֆլյուորեսցենտային մանրադիտակի կիրառմամբ։ CISH-ը (քրոմոգեն in situ հիբրիդացում) այլընտրանքային ոչ ֆլյուորեսցենտային մեթոդ է, որի դեպքում հիբրիդացված ԴՆԹ-զոնդերի հայտնաբերումն իրականացվում է իմունապերօքսիդազային ռեակցիայի միջոցով։ Այն թույլ է տալիս հայտնաբերել HER2 գենի ամպլիֆիկացիան՝ հաշվի առնելով հյուսվածքի մորֆոլոգիական պատկերը՝ սովորական լուսային մանրադիտակի տակ։ SISH-ը CISH մեթոդի տարատեսակ է՝ լիովին ավտոմատացված մեթոդ, որի դեպքում HER2 գենի հայտնաբերման համար օգտագործվում է արծաթե նշագրում, իսկ հյուսվածքում հիբրիդացումն իրականացվում է արծաթի նստեցմամբ (silverenhanced in situ hybridization, SISH)։
Կատարման ժամկետը
Մինչև 13 օր
Կենսանյութի տեսակ
- Հյուսվածքային նմուշ
- Հյուսվածքային նմուշ պարաֆինային բլոկում