Երևան
HY
Անալիզներ
06-189

Հիստամինը արյան մեջ

Նկարագրություն

Արյան մեջ հիստամինի կոնցենտրացիայի հետազոտություն, որն օգտագործվում է մաստոցիտոզի, անաֆիլաքսիայի և այլ ալերգիկ ռեակցիաների տարբեր կլինիկական ձևերի ախտորոշման համար։ Հիստամինը բիոգեն ամին է, որն ունի բազմազան գործառույթներ մարդու օրգանիզմում։ Հիստամինը սինթեզվում է հիստիդին ամինաթթվից՝ պարարտ բջիջների, բազոֆիլների, թրոմբոցիտների, ինչպես նաև էնտերոքրոմաֆինային բջիջների և հիստամինէրգիկ նեյրոնների կողմից։ Հիստամինը բորբոքման հիմնական մեդիատորներից է, հատկապես մեծ է նրա դերը I տիպի ալերգիկ ռեակցիաների զարգացման գործում։ Արյան մեջ հիստամինի մակարդակի հետազոտությունն իրականացվում է պարարտ բջիջների գերակտիվացմամբ ուղեկցվող հիվանդությունների ախտորոշման համար։ Ներկայումս հիստամինի հետազոտությունը հանդիսանում է այս հիվանդությունների ախտորոշման լրացուցիչ մեթոդ։ Տվյալ հետազոտությունն օգտագործվում է՝ • մաստոցիտոզի ախտորոշման համար, • անաֆիլակտիկ ռեակցիաների ախտորոշման և կանխարգելման համար։

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
16880 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ