Նկարագրություն
Ֆլուորեսցենտ in situ հիբրիդացումը (FISH) նորագույն ցիտոգենետիկ հետազոտության մեթոդ է, որի ընթացքում հայտնաբերվում է սպեցիֆիկ ԴՆԹ-հաջորդականությունների առկայությունը և տեղակայումը քրոմոսոմներում: BCL6 գենը ճնշում է լիմֆոցիտների B-բջջային ակտիվացմանը և տերմինալ դիֆերենցմանը մասնակցող գեները: Դիֆուզ B-խոշոր բջջային լիմֆոմայի ժամանակ այս գենում տեղի են ունենում վերակառուցումներ, որոնք ամբողջությամբ արգելափակում են նրա ֆունկցիան: Արդյունքում լիմֆոցիտները ձևավորում են ուռուցքային բջիջների կլոն: Հետազոտությունը կարևոր է ինչպես դիֆուզ B-խոշոր բջջային լիմֆոմայի ախտորոշման, այնպես էլ հիվանդության ընթացքի կանխատեսման համար:
Կատարման ժամկետը
Մինչև 15 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Հյուսվածքային նմուշ պարաֆինային բլոկում