Երևան
HY
Անալիզներ
12-008

Վիրահատական կենսանյութի հյուսվածաբանական հետազոտություն

Նկարագրություն

Հյուսվածաբանական հետազոտությունը դա հյուսվածքների (մարդու օրգանիզմից վերցված հյուսվածքների նմուշի) հետազոտություն է: Հյուսվածաբանական հետազոտությունը ամենակարևորն է չարորակ ուռուցքների ախտորոշման մեջ: Հետազոտության նյութ առավել հաճախ ծառայում են բիոպսիայի միջոցով ստացված հյուսվածքները: Դա մանր վիրահատական կենսանյութն է (լեղապարկ, ապենդիքս, մաշկային/ենթամաշկային նորագոյացություններ, նշիկներ, ավշային հանգույցներ, կաթնագեղձի ռեզեկցիա և այլն): Տվյալ մեթոդը ծառայում է որպես չարորակ և բարորակ նորագոյացությունների տարբերակիչ ախտորոշման հիմնական մեթոդ: Կենսաբանական նյութը ախտորոշիչ կենտրոն հանձնելիս անհրաժեշտ է ադմինիստրատորին հայտնել հետևյալ լրացուցիչ կլինիկական տեղեկատվությունը. • Կլինիկական ախտորոշում • Իրականացվող բուժական միջոցառումներ (հորմոնա-, քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, հակաբիոտիկների ընդունում) • Կենսանյութի տեղակայում

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր

Կենսանյութի տեսակ

  • Հյուսվածքային նմուշ
Ընդհանուր գինը
15425 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ