Նկարագրություն
Ախտորոշիչ միջամտության կամ վիրահատության ընթացքում վերցված հյուսվածքների հատվածների հետազոտություն: Հյուսվածաբանական հետազոտությունը չարորակ ուռուցքների ախտորոշման մեջ ամենակարևորն է, ինչպես նաև բուժման ռազմավարության որոշման մեթոդներից մեկը: Հետազոտության նպատակն է հայտնաբերել հյուսվածքների նորմալ կառուցվածքի շեղումները, բացահայտել չարորակ բջիջները կամ դրանց նախաձևերը: Ընդ որում, տրվում է հյուսվածաբանական եզրակացություն՝ ուռուցքի դիֆերենցման մակարդակի կամ չարորակության աստիճանի գնահատմամբ: Այս կոդով տարբերակով նաև կարող է հետազոտվել ենթաստամոքսային գեղձի նյութ, սոլիդ գոյացության նյութ, մաշկային կամ ենթամաշկային գոյացության նյութ, թքագեղձերի նյութ և այլն:
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր
Կենսանյութի տեսակ