Նկարագրություն
Ողնուղեղային հեղուկում գլյուկոզայի մակարդակը հեմատոէնցեֆալիկ պատնեշի ֆունկցիայի կարևոր ցուցանիշներից մեկն է և լայնորեն կիրառվում է դրա գնահատման համար: Գլյուկոզան հիմնական սուբստրատն է նեյրոնների համար: Չնայած այն բանին, որ նեյրոնների մեծ մասը գլյուկոզան ստանում է արյան հունից, այնուամենայնիվ, նրանց մի մասի մոտ, որոնք հարում են ուղեղի փորոքներին, ողնուղեղային հեղուկում գլյուկոզայի կոնցենտրացիայի փոփոխության դեպքում կարող է խանգարվել սնուցումը: Թեստը կիրառվում է նյարդային համակարգի պաթոլոգիաների, այդ թվում՝ ուղեղի և դրա թաղանթների բորբոքային հիվանդությունների, նեոպլաստիկ պրոցեսների (ուռուցքների) ախտորոշման համար:
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Լիկվոր (ողնուղեղային հեղուկ)