Երևան
HY
Անալիզներ
06-015

Գլյուկոզան պլազմայում

Նկարագրություն

Գլյուկոզան հիմնական ածխաջուրն է, որն օգտագործվում է օրգանիզմի կողմից էներգիայի պահանջները բավարարելու նպատակով: Գլյուկոզան օրգանիզմ է անցնում սննդի միջոցով՝ առաջանալով ստամոքսաղիքային համակարգում բարդ ածխաջրերի ճեղքման արդյունքում: Օրգանիզմում գլյուկոզայի փոխանակության հիմնական կարգավորիչն ինսուլինն է, որն ապահովում է բջիջների կողմից գլյուկոզայի կլանումը: Ինսուլինը հիմնական հորմոնն է, որն ապահովում է օրգանիզմ մուտք գործող գլյուկոզայի յուրացումը: Նրա անտագոնիստները՝ գլյուկագոնը, կորտիզոլը, ադրենալինը և վահանագեղձի հորմոնները, նպաստում են արյան մեջ դրա մակարդակի բարձրացմանը: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշումն օգտագործվում է շաքարային դիաբետի ախտորոշման համար. հիվանդություն, որի դեպքում խանգարվում է օրգանիզմում գլյուկոզայի յուրացման գործընթացը:

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
  • Մազանոթային արյուն
Ընդհանուր գինը
970 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ