Նկարագրություն
Գլյուկոզատոլերանտության թեստը կիրառվում է արյան պլազմայի գլյուկոզայի և ինսուլինի մակարդակի որոշման համար՝ սոված վիճակում և ածխաջրային ծանրաբեռնվածությունից 2 ժամ հետո, ածխաջրերի փոխանակության տարբեր խանգարումների (ինսուլինառեզիստենտականության, գլյուկոզայի հանդուրժողականության խանգարման, շաքարային դիաբետի, գլիկեմիայի) ախտորոշման նպատակով։ Թեստը կատարվում է ոչ բոլոր Հելիքս կենտրոններում։ Զանգերի կենտրոնից ճշտեք հասցեն, որտեղ թեստը կատարվում է։ Հելիքսում թեստը չի կատարվում մինչև 18 տարեկան անձանց և հղիներին. հղիների համար կա առանձին հետազոտություն՝ [06-259] Գլյուկոզատոլերանտության թեստ հղիության ժամանակ։ ԳՏԹ-ի հետազոտությունից առաջ պարտադիր կատարվում է գլյուկոզայի էքսպրես-թեստ (90-268 Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի էքսպրես-ախտորոշում)։
Կատարման ժամկետը
Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն - 120'
- Երակային արյուն
- Երակային արյուն - 0'