Երևան
HY
Անալիզներ
06-016

Հոմոցիստեին

Նկարագրություն

Հոմոցիստեինն օրգանիզմում առաջանում է մեթիոնին ամինաթթվի մետաբոլիզմի ընթացքում: Պլազմայում նյութը գտնվում է հիմնականում սպիտակուցների հետ կապված ձևով: Ֆերմենտների գենետիկական կամ ֆունկցիոնալ դեֆեկտների հետևանքով հոմոցիստեինի մետաբոլիզմի խանգարումների, վիտամինների դեֆիցիտի դեպքում հոմոցիստեինը բարձր քանակությամբ կուտակվում է բջիջների ներսում և անցնում արտաբջջային տարածություն, իսկ այնուհետև՝ պլազմա: Հոմոցիստեինի բարձր կոնցենտրացիաները ցիտոտոքսիկ են: Հոմոցիստեինը կարող է վնասել անոթների էնդոթելը, ինչը նպաստում է աթերոսկլերոզի զարգացման պրոգրեսիային: Արյան մեջ հոմոցիստեինի բարձր պարունակության դեպքում ուժեղանում է թրոմբագոյացումը: Հղիության ընթացքում հոմոցիստեինի բարձր մակարդակը կարող է այնպիսի բարդությունների պատճառ դառնալ, ինչպիսիք են սպոնտան վիժումները, պրեէկլամպսիան և էկլամպսիան, թրոմբոէմբոլիան: Արյան պլազմայում հոմոցիստեինի մակարդակի բարձրացման վրա ազդում են հետևյալ գործոնները՝ պենիցիլամինի, ցիկլոսպորինի, մետոտրեքսատի, կարբամազեպինի, ֆենիտոինի, 6-ազաուրիդինի ընդունումը. այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են հիպոթիրեոզը, երիկամային անբավարարությունը, ինչպես նաև ծխախոտի, ալկոհոլի և մեծ քանակությամբ սուրճի չարաշահումը: Ժառանգական հիվանդությունները նույնպես կարող են ուղեկցվել արյան մեջ ընդհանուր հոմոցիստեինի պարունակության որոշակի ավելացմամբ: Արյան պլազմայում հոմոցիստեինի որոշումը հիմնականում կիրառվում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գնահատման համար:

Կատարման ժամկետը

Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
10225 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ