Երևան
HY
Անալիզներ
12-111

Կլինիկական կենսանյութի իմունահյուսվածաքիմիական հետազոտություն (2 հակամարմինների կիրառմամբ)

Նկարագրություն

Հյուսվածքի բջիջների հետազոտություն, որն իրականացվում է հատուկ ռեակտիվների օգնությամբ: Իրականացվում է միայն առարկայական ապակու վրա պատրաստի միկրոպրեպարատի և պարաֆինային բլոկում հյուսվածքի նմուշի, ինչպես նաև դրանց հյուսվածաբանական եզրակացության առկայության դեպքում: Ցանկացած իմունահյուսվածաքիմիական հետազոտություն (ԻՀՔ) իրականացնելու համար պահանջվում է հյուսվածաբանական պատկերի նախնական գնահատում բժիշկ-պաթոմորֆոլոգի կողմից, ինչի համար նախ իրականացվում է կենսանյութի ռուտին հյուսվածաբանական հետազոտություն: Ստացված տվյալները թույլ են տալիս ընտրել ԻՀՔ անհրաժեշտ մեթոդը, կիրառվող հակամարմինների տեսակները, ձևակերպել վերջնական հյուսվածաբանական ախտորոշումը: (12-065 «Ցանկացած բարդության խմբի բիոպսիոն (վիրահատական) կենսանյութի խորհրդատվություն (ըստ պատրաստի կենսանյութի, 1 ապակի)» նախնական հետազոտությունը չի պահանջվում, եթե այն Հելիքսում նախկինում արդեն կատարված հյուսվածաբանության լրապատվեր է, որի արդյունքում խորհուրդ է տրվում ԻՀՔ):

Կատարման ժամկետը

Մինչև 8 օր

Կենսանյութի տեսակ

  • Հյուսվածքային նմուշ
  • Հյուսվածքային նմուշ պարաֆինային բլոկում
Ընդհանուր գինը
50000 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ