Երևան
HY
Անալիզներ
40-372

Շագանակագեղձի առողջության ինդեքս (PHI) - շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի համալիր գնահատում

Նկարագրություն

[-2] proPSA օնկոմարկերի մակարդակի որոշում և շագանակագեղձի առողջության ինդեքսի հաշվարկ, որոնք կիրառվում են 50 տարեկանից բարձր պացիենտների մոտ շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի գնահատման համար, որոնք ունեն PSA-ի արդյունք 2,0-10,0 նգ/մլ սահմաններում և մատնային ռեկտալ հետազոտության նորմալ արդյունք։ PHI-ի (շագանակագեղձի առողջության ինդեքսի) հաշվարկի ժամանակ հաշվի են առնվում երեք ցուցանիշներ՝ PSA ընդհանուր, PSA ազատ և [-2] proPSA։ PSA ընդհանուրը սերինային պրոտեազ է, որն արտազատվում է շագանակագեղձի էպիթելի կողմից սերմնահեղուկի մեջ և փոքր քանակությամբ անցնում արյան մեջ։ PSA ընդհանուրի մակարդակի բարձրացումը շեմային արժեքից (4 նգ/մլ) բարձր համարվում է կասկածելի շագանակագեղձի քաղցկեղի առկայության առումով, բայց կարող է դիտվել նաև այլ վիճակների դեպքում (շագանակագեղձի բարորակ գերաճ, պրոստատիտ, շագանակագեղձի մերսում և բիոպսիա և այլն)։ PSA-ի հիմնական քանակությունը արյան մեջ առկա է պրոտեազների ինհիբիտորների հետ կապված վիճակում։ PSA ընդհանուրի մինչև 35%-ը բաժին է ընկնում սպիտակուցների հետ չկապված՝ PSA ազատին։ Ցույց է տրվել, որ շագանակագեղձի քաղցկեղով պացիենտների մոտ կապված և ազատ PSA-ի նորմալ հարաբերակցությունը փոխվում է, ընդ որում fPSA-ի բաժինը նվազում է։ Չնայած նրան, որ fPSA-ի հետազոտությունը թույլ է տալիս բարելավել շագանակագեղձի քաղցկեղի և բարորակ հիվանդությունների տարբերակիչ ախտորոշումը, այս մարկերը ևս սպեցիֆիկ չէ շագանակագեղձի քաղցկեղի համար։ PSA ազատը սպիտակուցների համալիր է՝ բաղկացած ֆերմենտի տարբեր իզոֆորմերից, որոնք բնորոշ են ինչպես շագանակագեղձի քաղցկեղին, այնպես էլ շագանակագեղձի բարորակ գերաճին։ PHI-ի հաշվարկի ժամանակ որպես երրորդ ցուցանիշ օգտագործվում է [-2] proPSA-ն։ Ի տարբերություն PSA ընդհանուրի և PSA ազատի, [-2] proPSA մարկերը օնկոմարկեր է, որը բնորոշ է հենց շագանակագեղձի քաղցկեղին և տիպիկ չէ շագանակագեղձի բարորակ գերաճին։

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
19305 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ