Նկարագրություն
Ինհիբին B-ն արտադրվում է կանանց ձվարանների գրանուլյոզ բջիջներով և տղամարդկանց Սերտոլիի բջիջներով, հանդիսանում է ձվարանի ուռուցքի բարձր սպեցիֆիկ մարկեր: Այն ընտրողաբար ընկճում է հիպոֆիզում ֆոլիկուլոխթանիչ և լյուտեինացնող հորմոնների սեկրեցումը։ Տվյալ հետազոտությունն օգտագործվում է ձվարանի քաղցկեղի ախտորոշման և քիմիոթերապիայի վերահսկողության, տղամարդկանց անպտղության, կրիպտորխիզմի ախտորոշման, օվարիալ պաշարի գնահատման և ցանկացած տարիքում տղամարդկային գոնադների ֆունկցիայի գնահատման համար:
Նշանակման ցուցումներ՝
1. Ձվարանի քաղցկեղի ախտորոշում;
2. Իրականացվող հակաուռուցքային քիմիոթերապիայի վերահսկողություն
3. Օվարիալ պաշարի գնահատում;
4. Տղամարդկանց անպտղության ախտորոշում;
5. Տղամարդկային գոնադների ֆունկցիայի գնահատում:
Այս թեստի հետ սովորաբար նշանակվում են՝
[02-014] Արյան ընդհանուր քննություն
[02-025] Լեյկոցիտար բանաձև
[08-042] Ուռուցքային սաղմնային հակագեն (ՈՒՍՀ (CEA))
[08-004] CA 125 II
[02-008] Սպերմոգրամ
[08-049] Տեստոստերոն
[08-032] Լյուտեինացնող հորմոն (ԼՀ)
[08-053] Ֆոլիկուլոխթանիչ հորմոն (ՖԽՀ)
Կատարման ժամկետը
Մինչև 11 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ