Նկարագրություն
Ինսուլինը օրգանիզմում ածխաջրերի փոխանակության հիմնական կարգավորիչ հորմոնն է։ Արտազատվում է արյան մեջ ենթաստամոքսային գեղձի էնդոկրին մասի բետա-բջիջների կողմից։ Հորմոնի մակարդակը կախված է արյան մեջ գլյուկոզայի մակարդակից։ Ինսուլինն ապահովում է գլյուկոզայի տրանսպորտը բջջային թաղանթով և արգելակում է գլիկոգենից գլյուկոզայի առաջացման գործընթացը։ Ինսուլինը մասնակցում է լիպիդային փոխանակությանը՝ արգելակելով ճարպերի քայքայումը, բարձրացնելով ճարպաթթուների սինթեզի արագությունը։ Քայքայվում է լյարդում, կիսատրոհման պարբերությունը կազմում է 10-20 րոպե, ուստի նույնիսկ ինսուլինի կարճատև անբավարարությունը արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի ֆոնին կարող է հանգեցնել բազմաթիվ օրգանների և հյուսվածքների ֆունկցիայի լուրջ խանգարումների։ Ինսուլինի կոնցենտրացիայի որոշումն օգտագործվում է շաքարային դիաբետի ձևերի և ինսուլինոմայի դիֆերենցիալ ախտորոշման համար։
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ