Նկարագրություն
Ինտերլեյկին-10-ը հակաբորբոքային ցիտոկին է, գործնականում բորբոքման զարգացումը միջնորդող բոլոր այլ ցիտոկինների անտագոնիստ: Ունի ապիրոգեն (ջերմությունն իջեցնող) ազդեցություն, արգելակում է բջջային իմունիտետի ռեակցիաները, սակայն ունակ է խթանել IgE-ի սինթեզը՝ դեր խաղալով ալերգիկ ռեակցիաների զարգացման գործում: Ունի կլինիկական նշանակություն տրանսպլանտոլոգիայում, երիկամային անբավարարության, վիրուսային հեպատիտների, սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտի մոնիտորինգում: Մարդու օրգանիզմում ինտերլեյկին-10-ի քանակի հետազոտությունը թույլ է տալիս եզրակացություն անել լիմֆոցիտների կողմից տվյալ ցիտոկինի սինթեզի ակտիվության մասին, ինչպես նաև որոշել ինտերլեյկին-10-ի դերը իմունիտետի բջջային օղակի համապատասխան ռեակցիաներում:
Կատարման ժամկետը
Մինչև 10 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ