Երևան
HY
Անալիզներ
20-005

Ինտերլեյկին-6-ը շիճուկում

Նկարագրություն

Ցիտոկին է, որն ունի բազմաթիվ կենսաբանական ազդեցություններ ոչ միայն իմունային համակարգի, այլև օրգանիզմի այլ օրգանների և հյուսվածքների վրա: Իմունիտետի կարգավորման գործում ԻԼ-6-ի հիմնական գործառույթը B-լիմֆոցիտների պրոլիֆերացիայի և նրանց կողմից իմունոգլոբուլինների արտադրության խթանումն է: ԻԼ-6-ն ունակ է ինդուկցել սուր փուլի սպիտակուցների (C-ռեակտիվ սպիտակուցի, ֆիբրինոգենի և այլն) սինթեզը, խթանել հեմոպոեզը (արյան բջիջների առաջացումը), առաջացնել մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Այս ցիտոկինը մասնակցում է նյարդաթելերի աճի գործընթացներին, ունակ է կարգավորել որոշ հորմոնների (վազոպրեսին, սոմատոտրոպին, վահանագեղձի հորմոններ) սինթեզը: Արյան մեջ ԻԼ-6-ի քանակությունը կարևոր կանխատեսիչ գործոն է ձվարանների քաղցկեղի, սուր պանկրեատիտի համար: Բջիջների կուլտուրայում ինտերլեյկին-6-ի քանակության հետազոտությունը թույլ է տալիս եզրակացություններ անել լիմֆոցիտների կողմից տվյալ ցիտոկինի սինթեզի ակտիվության վերաբերյալ, ինչպես նաև որոշել ԻԼ-6-ի դերը իմունիտետի բջջային օղակի համապատասխան ռեակցիաներում: Նշանակման ցուցումներ՝ 1. Այլ հետազոտությունների հետ համալիրում ինֆեկցիոն հիվանդությունների, օնկոպաթոլոգիաների ժամանակ իմունային կարգավիճակի գնահատման համար: 2. Այլ հետազոտությունների հետ համալիրում ավտոիմունային հիվանդությունների ժամանակ իմունային կարգավիճակի գնահատման համար: 3. Այլ հետազոտությունների հետ համալիրում սուր պանկրեատիտի ժամանակ: Հարակից թեստեր՝ [20-022] Լիմֆոցիտների սուբպոպուլյացիոն կազմ [20-025] T-կարգավորիչ լիմֆոցիտների (CD 4+ CD 25+ CD 127-) քանակություն [20-028] Բնական քիլլեր բջիջների ցիտոտոքսիկ ակտիվություն [20-054] CD4, CD8 մարկերներ էքսպրեսող լիմֆոցիտների քանակություն [20-002] Ինտերլեյկին-1β-ն կենսաբանական միջավայրերում [20-005] Ինտերլեյկին-6-ը արյան շիճուկում և լիմֆոցիտների կուլտուրայում [20-001] Ուռուցքի նեկրոզի գործոնը (ՈՒՆԳ-α) արյան շիճուկում և լիմֆոցիտների կուլտուրայում

Կատարման ժամկետը

Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
11305 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ