Նկարագրություն
ԻԼ-8-ը պատկանում է քեմոկինների խմբին՝ նյութերի, որոնց հիմնական գործառույթը բջիջների տարբեր տեսակների (լեյկոցիտների, մոնոցիտների, էոզինոֆիլների, լիմֆոցիտների) դեպի բորբոքման գոտի միգրացիա առաջացնելն է: Այս գլիկոպրոտեիդի մեկ այլ կարևորագույն հատկությունը անոթների էնդոթելի վրա ազդելու ունակությունն է՝ ուժեղացնելով դրա մակերեսին նեյտրոֆիլների ադգեզիան («կպչելը»): Կան տվյալներ, որ ԻԼ-8-ը կենսաբանորեն ակտիվ այլ նյութերի հետ համատեղ միջնորդավորում է ուղեղի այտուցի զարգացումը: Բջիջների կուլտուրայում ինտերլեյկին-8-ի քանակի հետազոտությունը թույլ է տալիս եզրակացնել լիմֆոցիտների կողմից տվյալ ցիտոկինի սինթեզի ակտիվության մասին, ինչպես նաև որոշել ԻԼ-8-ի դերը իմունիտետի բջջային օղակի համապատասխան ռեակցիաներում:
Կատարման ժամկետը
Մինչև 10 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ