Նկարագրություն
Լաբորատոր հետազոտությունը թույլ է տալիս իրական ժամանակում ՊՇՌ բարձր զգայուն և առավել սպեցիֆիկ մեթոդով հայտնաբերել կանանց մոտ ուրոգենիտալ վարակների գրեթե բոլոր հարուցիչներին, ինչպես նաև գնահատել նորմալ և պայմանական պաթոգեն միկրոֆլորային պատկանող բակտերիաների կազմը և քանակական հարաբերակցությունը: Հետազոտության տարբերակիչ առանձնահատկությունն է առարկայական ապակու վրա քսուքի միկրոսկոպիկ հետազոտության առկայությունը՝ բորբոքման և ատրոֆիայի նշանների հայտնաբերման և կլինիցիստի կողմից ՊՇՌ ախտորոշման արդյունքներն առավել լավ ընկալելու համար: Հետազոտությունը ներառում է՝ ընդհանուր բակտերիալ զանգվածի որոշում, նորմոֆլորայի՝ Lactobacillus spp., Enterobacterium spp., Streptococcus spp., Staphylococcus spp., Gardnerella vaginalis / Prevotella bivia / Porphyromonas spp., Eubacterium spp., Sneathia spp. / Leptotrihia spp. / Fusobacterium spp., Megasphaera spp. / Veilonella spp. / Dialister spp., Lachnobacterium spp. / Clostridium spp., Mobiluncus spp. / Corynebacterium spp., Peptostreptococcus spp., Atopobium vaginae, Mycoplasma (hominis + genitalium), Ureaplasma (urealyticum + parvum), Candida spp., ինչպես նաև Trichomonas vaginalis, Neisseria gonorrhoeae, Herpes Simplex Virus 1/2, Chlamydia trachomatis, Մարդու պապիլոմա վիրուս բարձր կանցերոգեն ռիսկի: Ուրոգենիտալ տրակտի բիոցենոզի որակական և քանակական կազմի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության ստացումը՝ վարակների ամբողջական ախտորոշման հետ համատեղ, թույլ կտա ճշգրիտ հաստատել հիվանդության պատճառը և ընտրել օպտիմալ բուժում՝ նվազագույն կողմնակի ազդեցություններով: Հետազոտությունն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետներում, ինչն անհամեմատելի է այնպիսի մեթոդի հետ, ինչպիսին է միկրոֆլորայի ցանքսը, իսկ զգայունությամբ և սպեցիֆիկությամբ զգալիորեն գերազանցում է դրան:
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Քսուք առարկայակիր ապակու վրա
- Միզասեռական քերուկ (ՊՇՌ)