Երևան
HY
Համալիր
40-043

Ինտիմ - օպտիմալ - քսուքի հետազոտություն տղամարդկանց մոտ

Նկարագրություն

Համալիր հետազոտությունը պարունակում է հետազոտությունների հավաքածու միզասեռական տրակտի առավել հաճախ հանդիպող բակտերիալ, վիրուսային և սնկային ախտահարումների հայտնաբերման համար, որոնք իրականացվում են տղամարդկանց միզուկից վերցված քերուկի միջոցով: Ցանկում ներառված են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների՝ գոնորեայի և խլամիդիոզի, ինչպես նաև առավել տարածված «թաքնված» վարակների՝ ուրեապլազմոզի, միկոպլազմոզի, գենիտալ հերպեսի և տրիխոմոնիազի հիմնական հարուցիչները: Բացի բարձր զգայուն և բարձր սպեցիֆիկ ՊՇՌ-ախտորոշումից, միզասեռական օրգանների արտազատուկում մանրադիտակային մեթոդով գնահատվում է նորմալ և պաթոգեն միկրոֆլորայի վիճակը:

Կատարման ժամկետը

Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Քսուք առարկայակիր ապակու վրա
  • Միզասեռական քերուկ (ՊՇՌ)
Ընդհանուր գինը
57220 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ