Նկարագրություն
Համալիր հետազոտությունը պարունակում է կանանց միզուկից վերցված քերուկի հիման վրա իրականացվող անալիզների հավաքածու՝ միզասեռական տրակտի առավել հաճախ հանդիպող բակտերիալ, վիրուսային և սնկային ախտահարումների հայտնաբերման համար։ Ցանկում ներառված են սեռական ճանապարհով փոխանցվող վարակների՝ գոնորեայի և խլամիդիոզի, և առավել տարածված «թաքնված» վարակների՝ ուրեապլազմոզի, միկոպլազմոզի, գենիտալ հերպեսի և տրիխոմոնիազի հիմնական հարուցիչները։ Բացի այդ, ավելացվել են հետազոտություններ կանդիդոզի և պապիլոմավիրուսային վարակի, ինչպես նաև մարդու պապիլոմայի վիրուսի բարձր կանցերոգեն ռիսկի տարատեսակի հարուցիչների հայտնաբերման համար։ Բացի բարձր զգայունությամբ և բարձր սպեցիֆիկությամբ ՊՇՌ-ախտորոշումից, միզասեռական օրգանների արտազատուկում մանրադիտակային մեթոդով գնահատվում է նորմալ և պաթոգեն միկրոֆլորայի վիճակը: Հետազոտության կազմը՝ 09-013 Herpes Simplex Virus 1/2, ԴՆԹ [ներկա-ժամանակում ՊՇՌ] 09-002 Chlamydia trachomatis, ԴՆԹ [ներկա-ժամանակում ՊՇՌ] 09-027 Neisseria gonorrhoeae, ԴՆԹ [ներկա-ժամանակում ՊՇՌ] 09-025 Mycoplasma genitalium, ԴՆԹ [ներկա-ժամանակում ՊՇՌ] 09-026 Mycoplasma hominis, ԴՆԹ [ներկա-ժամանակում ՊՇՌ] 09-031 Ureaplasma parvum, ԴՆԹ [ներկա-ժամանակում ՊՇՌ] 09-032 Ureaplasma urealyticum, ԴՆԹ [ներկա-ժամանակում ՊՇՌ] 09-030 Trichomonas vaginalis, ԴՆԹ [ներկա-ժամանակում ՊՇՌ] 09-001 Candida albicans, ԴՆԹ [ներկա-ժամանակում ՊՇՌ] 09-007 Gardnerella vaginalis, ԴՆԹ [ներկա-ժամանակում ՊՇՌ] 02-003 Կանանց միզասեռական օրգանների արտազատուկի մանրադիտակային հետազոտություն (միկրոֆլորա) 09-115 Մարդու պապիլոմա վիրուս բարձր կանցերոգեն ռիսկի (16, 18, 31, 33, 35, 39, 45, 51, 52, 56, 58, 59 տիպեր), ԴՆԹ քանակական, առանց տիպի որոշման [ներկա-ժամանակում ՊՇՌ]
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Քսուք առարկայակիր ապակու վրա
- Միզասեռական քերուկ (ՊՇՌ)