Նկարագրություն
BRCA1 և BRCA2 գեներով կոդավորվող սպիտակուցները հանդիսանում են ԴՆԹ-ի հոմոլոգ ռեկոմբինացիայի համակարգի մաս, որը շտկում է ԴՆԹ-ի երկշղթա խզումները: BRCA1, BRCA2 գեներում գերմինալ պաթոգեն տարբերակները հանգեցնում են կրծքագեղձի, ձվարանների, շագանակագեղձի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկի զգալի մեծացման: Այս գեներում պաթոգեն տարբերակներ կրողների մոտ պենետրանտությունը (կյանքի ընթացքում հիվանդության զարգացման հավանականությունը) ուռուցքների տարբեր տեսակների համար տատանվում է: BRCA-ասոցացված ուռուցքային վիճակների դեպքում դիտվում է հիվանդության ավելի վաղ դրսևորում՝ ուռուցքի ավելի ագրեսիվ ֆենոտիպով: Թեստն օգտագործվում է BRCA1-, BRCA2-ասոցացված օնկոլոգիական վիճակների ախտորոշման, ինչպես նաև PARP-ինհիբիտորներով թիրախային թերապիա նշանակելու ժամանակ:
Կատարման ժամկետը
Մինչև 31 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ