Նկարագրություն
Վերարտադրողական տարիքի առողջ կանանց հեշտոցի միկրոֆլորան ներառում է միկրոօրգանիզմների լայն սպեկտր, որոնց թվում առկա է ինչպես աէրոբ, այնպես էլ անաէրոբ ֆլորա: Հեշտոցի նորմալ միկրոֆլորայի բակտերիաները, սերտորեն փոխազդելով միմյանց և հեշտոցային էպիթելի բջիջների հետ, պայմանավորում են լորձաթաղանթի բարձր գաղութացման ռեզիստենտականությունը, բայց երբեմն կարող են պատճառ դառնալ միզասեռական տրակտի բորբոքային պրոցեսների: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեշտոցային միկրոֆլորան, բացի պաշտպանիչ գործառույթից, կատարում է նաև մի շարք այլ կարևոր գործառույթներ՝ ֆերմենտային, վիտամինագոյացնող, իմունախթանիչ և այլն, այն սովորաբար դիտարկվում է որպես հեշտոցի վիճակի ցուցիչ: Հեշտոցային միկրոբիոցենոզի վիճակի համալիր գնահատման համար անհրաժեշտ են տվյալներ բազմաթիվ տեսակի միկրոօրգանիզմների քանակի և հարաբերակցության մասին, որոնք կարող են էապես ազդել լակտոբացիլների՝ որպես հեշտոցի ֆլորայի հիմնական ներկայացուցչի վիճակի վրա, կամ առաջացնել բորբոքային պրոցեսներ: Տվյալ հետազոտության շրջանակներում մանրէաբանական մեթոդներով հետազոտվում է կնոջ միզասեռական տրակտում նորմայում և ախտաբանության ժամանակ բնակվող միկրոօրգանիզմների բոլոր հիմնական ներկայացուցիչների առկայությունը և հարաբերակցությունը: * Հակաբիոտիկների հավաքածուն կախված է անջատված միկրոօրգանիզմից և կոմերցիոն թեստ-համակարգից, որը տվյալ պահին տրամադրվում է արտադրողի կողմից՝ ժամանակակից ուղեցույցների համաձայն / հասանելի է գնման համար տվյալ տարածաշրջանում:
Կատարման ժամկետը
Մինչև 8 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ