Նկարագրություն
Հաստ աղիքի միկրոբիոտայի կազմի հետազոտություն 14 տարեկան և բարձր տարիքի անձանց մոտ: Հայտնաբերում է հաստ աղիքի միկրոֆլորայի օբլիգատ ներկայացուցիչների (բիֆիդոբակտերիաներ, լակտոբացիլներ, աղիքային ցուպիկ), ինչպես նաև պայմանական պաթոգեն և պաթոգեն միկրոօրգանիզմների ԴՆԹ-ն կղանքի նմուշներից ստացված ԴՆԹ պրեպարատներում՝ իրական ժամանակում ՊՇՌ մեթոդով, հաստ աղիքի միկրոբիոտայի կազմը գնահատելու նպատակով: Խորհուրդ է տրվում բուժախտորոշիչ միջոցառումների ընթացքում հաստ աղիքի միկրոբիոտայի որակական կազմի որոշման և քանակական գնահատման անհրաժեշտության դեպքում: Հետազոտության հակացուցում է համարվում հակաբակտերիալ թերապիայից հետո ընկած 2 շաբաթից պակաս ժամանակահատվածը: Այդ ժամկետներում հետազոտության անցկացումը կապված է ոչ հավաստի արդյունքներ ստանալու ռիսկի հետ:
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ