Երևան
HY
Անալիզներ
03-022

Վիլեբրանդի գործոնի հակածնի մակարդակի հետազոտություն

Նկարագրություն

Վիլեբրանդի գործոնը գլիկոպրոտեին է, որն արտազատվում է էնդոթելային բջիջներից տարբեր խթանիչների (մեխանիկական վնասվածք, թրոմբին, էնդոտոքսին, հիստամին, ինտերլեյկին-1 (ԻԼ-1), ինտերֆերոն-գամմա (ԻՖՆ-γ), կոմպլեմենտի մեմբրանագրոհիչ համալիր, օքսիդատիվ սթրես և այլն) ազդեցության տակ։ Այն բարդ սպիտակուց է, որն անհրաժեշտ է թրոմբոցիտների միմյանց և անոթի վնասված հատվածին կպչելու համար։ Այն նաև խոչընդոտում է արյան մակարդման VIII գործոնի վաղաժամ ինակտիվացմանը՝ հանդես գալով որպես նրա փոխադրող։ Վիլեբրանդի հիվանդության ժամանակ խանգարվում է արյան մակարդուկի առաջացման օղակներից մեկը։ Դա պայմանավորված է գենետիկական դեֆեկտով, որի արդյունքում արյան մեջ նվազում է արյան մակարդման գործոններից մեկի՝ Վիլեբրանդի գործոնի քանակը (կամ այն ամբողջությամբ բացակայում է)։ Ախտորոշման հարցում առանցքային նշանակություն ունեն լաբորատոր հետազոտության մեթոդները, որոնք անհրաժեշտ են Վիլեբրանդի գործոնի դեֆիցիտի հայտնաբերման, արյան մակարդման համակարգի ցուցանիշների գնահատման համար։ Վիլեբրանդի գործոնի հակածնի այս հետազոտությունը ծառայում է արյան մեջ դրա քանակական որոշման համար։

Կատարման ժամկետը

Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7760 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ