Երևան
HY
Համալիր
06-019

Կալիումը, նատրիումը, քլորը շիճուկում

Նկարագրություն

Օրգանիզմի գրեթե բոլոր կենսաբանական միջավայրերի հիմնական արտա- և ներբջջային իոններն են: Կալիումը հանդիսանում է հիմնական ներբջջային կատիոն, նատրիումի և քլորի հետ մեկտեղ ձևավորում է թաղանթային պոտենցիալ և մասնակցում է նեյրոնների թաղանթների վրա գործողության պոտենցիալի առաջացմանը, ինչը նյարդային իմպուլսի հաղորդման համար անհրաժեշտ առանցքային գործոններից մեկն է: Նաև մասնակցում է մկանային կծկումներն ու սրտի ռիթմի կարգավորումն ապահովող գործընթացներին, շտկում է արյան և հյուսվածքային հեղուկի հիմնային հավասարակշռությունը: Նատրիումը հանդիսանում է հիմնական արտաբջջային կատիոն, ջրային հավասարակշռության, նյարդային իմպուլսների հաղորդման և մկանային բջիջների կծկման հիմնական կարգավորիչներից մեկն է: Միջնորդում է բազմաթիվ ֆերմենտների ակտիվացումը, մասնակցում է արյան թթվահիմնային հավասարակշռության պահպանմանը: Քլորը արտաբջջային հեղուկի հիմնական բաղադրիչներից մեկն է, դեր ունի ջրաաղային փոխանակության մեջ՝ նպաստում է օրգանիզմում ջրի պահպանմանը: Քլորի իոնները, նատրիումի և կալիումի հետ մեկտեղ, մասնակցում են օրգանիզմում օսմոտիկ հավասարակշռության պահպանմանը: Ձևավորում են բջիջների թաղանթային պոտենցիալը, ակտիվացնում են մի շարք ֆերմենտներ:

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3200 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ