Նկարագրություն
Կալիումը հիմնական ներբջջային կատիոնն է, նատրիումի և քլորի հետ մեկտեղ ձևավորում է թաղանթային պոտենցիալը և մասնակցում նեյրոնների թաղանթների վրա գործողության պոտենցիալի առաջացմանը, ինչը նյարդային ազդակի հաղորդման առանցքային մեխանիզմն է: Նաև մասնակցում է մկանային կծկումները, սրտի ռիթմի կարգավորումն ապահովող գործընթացներին, շտկում է արյան և հյուսվածքային հեղուկի հիմնային հավասարակշռությունը: Օրգանիզմում կալիումի հավասարակշռությունը կախված է արյան pH-ից, ալդոստերոնի մակարդակից, երիկամների ֆունկցիոնալ վիճակից: Մակարդակի բարձրացում նկատվում է հետևյալ դեպքերում. հեմոլիտիկ սակավարյունություն, չարորակ նորագոյացություններ, սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն, Ադիսոնի հիվանդություն, դիաբետիկ կետոացիդոզ, բրոնխիալ ասթմա, ստրիխնինով թունավորում, էպիլեպտիկ ստատուս:
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ