Նկարագրություն
Արյան մեջ կալցիումը գտնվում է երկու ձևով՝ սպիտակուցների հետ կապված և ազատ՝ իոնիզացված։ Կենսաբանորեն ակտիվ է միայն երկրորդ՝ իոնիզացված ձևը։ Հենց իոնիզացված կալցիումն է ապահովում այնպիսի կարևոր ֆիզիոլոգիական գործընթացների բնականոն ընթացքը, ինչպիսիք են մկանային կծկումը, սրտի ճիշտ աշխատանքը, սպիտակուց-ֆերմենտների ակտիվացումը, բջիջների միջև ռեցեպտորային փոխազդեցությունը։ Նրա կոնցենտրացիան փոխվում է օրվա ընթացքում՝ գիշերվա ժամը 3-4-ի սահմաններում գագաթնակետով, ինչպես նաև իոնիզացված կալցիումի մակարդակի վրա ազդում են արյան մեջ մագնեզիումի կոնցենտրացիան, արյան pH-ի, պարատ հորմոնի և կալցիտոնինի մակարդակները։ Հիպոկալցիեմիայի պատճառներն են երիկամային անբավարարությունը, հիպովիտամինոզ D-ն, հիպոպարաթիրեոզը, հիպոմագնիեմիան, պանկրեատիտը։ Առավել հաճախ իոնիզացված կալցիումի բարձր մակարդակ դիտվում է հիպերպարաթիրեոզի, տևական իմոբիլիզացիայի, օստեոպորոզի, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների (խոցային հիվանդություն, գաստրիտ), օնկոլոգիական հիվանդությունների ժամանակ։
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ