Նկարագրություն
Կալցիումը հիմնական ներբջջային կատիոններից մեկն է: Դրա հիմնական քանակությունը պարունակվում է ոսկրային հյուսվածքում (մոտ 99%): Օրգանիզմում կալցիումը ֆիզիոլոգիապես ակտիվ է միայն կատիոնի (Ca++) ձևով, որը մեծ քանակությամբ առկա է արյան պլազմայում: Երիկամներով կալցիումն արտազատվում է իոնիզացված ձևով և այլ իոնների հետ միացությունների տեսքով: Օրգանիզմում կալցիումը կատարում է մի շարք շատ կարևոր գործառույթներ՝ հանդիսանում է կառուցվածքային տարր, որն ապահովում է ոսկրային հյուսվածքի կառուցվածքային լիարժեքությունը, ծառայում է որպես նյարդային ազդակի հաղորդման վրա ազդող գործոններից մեկը, ապահովում է բազմաթիվ ֆերմենտների ֆունկցիան: Օրվա ընթացքում մեզով կալցիումի արտազատման մակարդակը կարող է ունենալ կլինիկական նշանակություն ոսկրային հյուսվածքում կալցիումի փոխանակության խանգարման, սննդի մեջ դրա պակասի, D հիպովիտամինոզի, հորմոնալ խանգարումների ժամանակ: Մեզով արտազատման մեծացում նկատվում է՝ հիպերպարաթիրեոզի, չարորակ նորագոյացությունների (սարկոմա, օստեոսարկոմա), միելոմային հիվանդության, օստեոպորոզի, Իցենկո-Կուշինգի համախտանիշի, երիկամային խողովակային ացիդոզի, թիրեոտոքսիկոզի, Պեջետի հիվանդության, սարկոիդոզի, ակրոմեգալիայի, իդիոպաթիկ հիպերկալցիուրիայի դեպքում: Կոնցենտրացիայի նվազում հնարավոր է՝ հիպոպարաթիրեոզի (ոչ միշտ), պսևդոհիպոպարաթիրեոզի, ռախիտի, օստեոմալյացիայի, հիպոթիրեոզի, սուր նեֆրիտի, նեֆրոզի, սուր պանկրեատիտի, ներծծման խանգարման (մալաբսորբցիայի համախտանիշ, ցելիակիա), լյարդի ցիռոզի դեպքում: Հետազոտության նշանակման ցուցումները. 1. Երիկամների հիվանդությունների ախտորոշում 2. Էնդոկրին հիվանդությունների ախտորոշում 3. Չարորակ նորագոյացությունների ախտորոշում
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ