Նկարագրություն
Կալցիումը հիմնական ներբջջային կատիոններից մեկն է: Հիմնական քանակությունը պարունակվում է ոսկրային հյուսվածքում (մոտ 99%): Օրգանիզմում կալցիումը ֆիզիոլոգիապես ակտիվ է միայն կատիոնի (Ca++) ձևով, որը մեծ քանակությամբ առկա է արյան պլազմայում: Երիկամներով կալցիումն արտազատվում է իոնիզացված ձևով և այլ իոնների հետ միացությունների տեսքով: Օրգանիզմում կալցիումը կատարում է մի շարք շատ կարևոր գործառույթներ. այն հանդիսանում է կառուցվածքային տարր, որն ապահովում է ոսկրային հյուսվածքի կառուցվածքային լիարժեքությունը, հանդիսանում է նյարդային ազդակի հաղորդման վրա ազդող գործոններից մեկը, ապահովում է բազմաթիվ ֆերմենտների գործառույթը: Արյան պլազմայում կալցիումի մակարդակը պայմանավորված է ոսկրերում դրա մետաբոլիզմի մակարդակով, սննդի միջոցով ստացմամբ և երիկամներով արտազատմամբ: Կալցիումի մետաբոլիզմի կարգավորումն իրականացվում է հիմնականում պարատ հորմոնի միջոցով:
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Մազանոթային արյուն