Նկարագրություն
Կարբօքսիհեմոգլոբինը (COHb) ածխածնի մոնօքսիդի կայուն կոմպլեքս է, որն առաջանում է էրիթրոցիտներում ածխածնի մոնօքսիդ ներշնչելիս, լյարդում մեթիլենքլորիդի մետաբոլիզմի արդյունքում կամ որպես հեմոգլոբինի դեգրադացիայի գործընթացի կողմնակի արգասիք: Մետհեմոգլոբինը (մետ-Hb) հեմոգլոբինի մոլեկուլում երկաթի օքսիդացման արգասիք է: Եթե հեմի երկաթը չի վերադառնում ֆերոձևի, ապա առաջանում է մետ-Hb, ինչն էլ իր հերթին հանգեցնում է թթվածնի տրանսպորտի խանգարման: Մետ-Hb-ի բարձր պարունակության դեպքում առկա են ինչպես Hb-ի ամբողջությամբ օքսիդացած մոլեկուլներ, այնպես էլ մասնակի օքսիդացածներ՝ փոփոխված ֆունկցիոնալ պարամետրերով: Դրանք առաջացնում են օրգանների և հյուսվածքների օքսիգենացիայի գործընթացների խանգարում՝ հանգեցնելով հիպօքսիայի և ցիանոզի զարգացման: Նյարդաբանական ախտանիշների ի հայտ գալը կապված է նեյրոններում ճարպաթթուների դեսատուրացիայի և էլոնգացիայի խանգարման հետ:
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ