Նկարագրություն
Կատեխոլամինները կենսաբանորեն ակտիվ նյութեր են, որոնց միջոցով իրականացվում են միջբջջային փոխազդեցությունները։ Սինթեզվում են մակերիկամների ուղեղային շերտում, նյարդային համակարգում (կենտրոնական և սիմպաթիկ) և կատարում միջնորդանյութերի և նեյրոհորմոնների դեր։ Կատեխոլամինների կոնցենտրացիան արյան մեջ օրվա ընթացքում փոփոխական է և կապված է հուզական լարվածությունների ու ֆիզիկական ծանրաբեռնվածությունների հետ։ Հիմնական գործառույթները՝ ուժեղացնում են նյարդամկանային հաղորդականությունը, բարձրացնում ռեակցիայի արագությունը և մտածողության արագությունը, վերահսկում են սեռական վարքագիծը, ագրեսիվությունը, տրամադրության մակարդակը, մասնակցում են նեյրոհումորալ կարգավորմանը և նյարդային տրոֆիկային, նյութափոխանակությանը (խթանում են լիպիդների տրոհումը, բարձրացնում ազոտային փոխանակության ինտենսիվությունը), պահպանում են օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը (հոմեոստազ)։ Վանիլնշաթթուն, հոմովանիլնշաթթուն և 5-հիդրօքսիքացախաթթուն կատեխոլամինների մետաբոլիզմի վերջնական արգասիքներն են, որոնք օրգանիզմից արտազատվում են մեզի հետ։ Մեզում կատեխոլամինների և դրանց մետաբոլիտների մակարդակի համատեղ որոշումն օգտագործվում է ֆեոխրոմոցիտոմայի ախտորոշման համար։
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ