Երևան
HY
Անալիզներ
06-069

Քլորը օրական մեզում

Նկարագրություն

Օրական մեզում քլորի պարունակությունը թույլ է տալիս գնահատել օրգանիզմից երիկամներով նրա դուրսբերման (արտազատման) մակարդակը: Քլորը արտաբջջային հեղուկի հիմնական բաղադրիչներից մեկն է, դեր է խաղում ջրաաղային փոխանակության մեջ՝ նպաստելով օրգանիզմում ջրի պահպանմանը: Քլորի իոնները, նատրիումի և կալիումի հետ մեկտեղ, մասնակցում են օրգանիզմում օսմոտիկ հավասարակշռության պահպանմանը: Ձևավորում են բջիջների թաղանթային պոտենցիալը, ակտիվացնում են մի շարք ֆերմենտներ, նպաստում են ստամոքսում рН-ի պահպանմանը: Օրգանիզմից քլորի մինչև 95%-ն արտազատվում է երիկամներով: Արտազատման մեծացում նկատվում է՝ միզաքարային հիվանդության, խրոնիկ նեֆրիտի, սուր երիկամային անբավարարության, մակերիկամների կեղևի հիպոֆունկցիայի դեպքում: Նվազում հնարավոր է՝ մակերիկամների կեղևի հիպերֆունկցիայի, այտուցների զարգացման, ալկալոզի հետ կապված նատրիումի պաշարների սպառման, գլխի վնասվածքների, տևական դիարեայի (լուծի) ժամանակ մետաբոլիկ ացիդոզի դեպքում: Հետազոտության նշանակման ցուցումները. 1. Երիկամների հիվանդությունների ախտորոշում և մոնիտորինգ 2. Մակերիկամների կեղևի դիսֆունկցիայի ախտորոշում:

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Օրական մեզ
Ընդհանուր գինը
1500 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ