Երևան
HY
Անալիզներ
06-066

Քլորը շիճուկում

Նկարագրություն

Քլորը արտաբջջային հեղուկի հիմնական բաղադրիչներից մեկն է, դեր է խաղում ջրաաղային փոխանակության մեջ՝ նպաստելով օրգանիզմում ջրի պահպանմանը: Քլորի իոնները նատրիումի և կալիումի հետ մեկտեղ մասնակցում են օրգանիզմում օսմոտիկ հավասարակշռության պահպանմանը: Ձևավորում են բջիջների թաղանթային պոտենցիալը, ակտիվացնում են մի շարք ֆերմենտներ, նպաստում են ստամոքսում pH-ի պահպանմանը: Մակարդակի բարձրացում նկատվում է՝ երիկամների հիվանդությունների, ոչ շաքարային դիաբետի, առաջնային հիպերպարաթիրեոզի (ոչ միշտ), շնչառական ալկալոզի, մակերիկամների կեղևի անբավարարության դեպքում: Նվազումը հնարավոր է՝ մետաբոլիկ և շնչառական ացիդոզի, մակերիկամային կրիզի, սուր պորֆիրիայի, գլխի վնասվածքների, այտուցների առաջացման, դիարեայի, փսխման դեպքում: Հետազոտության նշանակման ցուցումներ. 1. Երիկամների հիվանդությունների ախտորոշում և մոնիտորինգ 2. Մակերիկամների կեղևի դիսֆունկցիայի ախտորոշում 3. Որոշ էնդոկրին հիվանդությունների հաստատում

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
1580 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ