Երևան
HY
Անալիզներ
06-127

Քրոմը մեզում

Նկարագրություն

Մարդու համար քրոմի աղբյուր են հանդիսանում բուսական մթերքները: Քրոմ նաև պարունակվում է ձկան, ծովախեցգետինների, խեցգետինների, լյարդի, հավի ձվի, գարեջրի խմորիչների մեջ: Այն հանդիսանում է մի շարք ֆերմենտների և վիտամինների ակտիվարար, մասնակցում է գլյուկոզայի մետաբոլիզմին, սրտի աշխատանքի կարգավորմանը, նպաստում օրգանիզմից որոշ տոքսինների, ծանր մետաղների աղերի դուրսբերմանը: Քրոմի միացություններն օրգանիզմ են անցնում սննդի, ջրի և օդի միջոցով: Օրգանիզմից դուրս է բերվում հիմնականում երիկամների և, ավելի պակաս չափով, թոքերի, մաշկի և աղիքի միջոցով: Քրոմի վեցավալենտ միացությունները վտանգավոր կանցերոգեններ են: Հետազոտությունը կիրառվում է օրգանիզմի՝ քրոմով ապահովվածության գնահատման, ինչպես նաև տվյալ քիմիական տարրով թունավորումների ախտորոշման համար:

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Մեզի միանվագ բաժին
Ընդհանուր գինը
3000 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ