Նկարագրություն
Մարդու համար քրոմի աղբյուր են բուսական մթերքները: Քրոմ պարունակվում է նաև ձկան, մանրածովախեցգետնի, խեցգետնի, լյարդի, հավի ձվի, գարեջրի խմորիչների մեջ: Հանդիսանում է մի շարք ֆերմենտների և վիտամինների ակտիվատոր, մասնակցում է գլյուկոզի մետաբոլիզմին, սրտի աշխատանքի կարգավորմանը, նպաստում է օրգանիզմից որոշ տոքսինների, ծանր մետաղների աղերի դուրսբերմանը: Քրոմի միացություններն օրգանիզմ են մուտք գործում սննդի, ջրի և օդի միջոցով: Օրգանիզմից արտազատվում է գլխավորապես երիկամների և, ավելի փոքր չափով, թոքերի, մաշկի ու աղիների միջոցով: Քրոմի վեցավալենտ միացությունները վտանգավոր կանցերոգեններ են: Հետազոտությունը կիրառվում է օրգանիզմի՝ քրոմով ապահովվածությունը գնահատելու, ինչպես նաև տվյալ քիմիական տարրով թունավորումների ախտորոշման համար:
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ