Նկարագրություն
Արյան որակական և քանակական կազմի ընդլայնված հետազոտություն, որի ընթացքում տրվում է էրիթրոցիտների և դրանց սպեցիֆիկ ցուցանիշների (MCV, MCH, MCHC, RDW), լեյկոցիտների և դրանց տարատեսակների՝ տոկոսային հարաբերակցությամբ (լեյկոցիտար բանաձև) և թրոմբոցիտների բնութագիրը, ինչպես նաև որոշվում է էրիթրոցիտների նստեցման արագությունը (ԷՆԱ): Օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման և բուժման վերահսկման համար: Եզրակացությունը տրվում է 16 տարեկան և բարձր անձանց:
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Մազանոթային արյուն