Նկարագրություն
Արյան բջջային տարրերի տարբեր տեսակների՝ էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների հարաբերակցության և ֆիզիոլոգիական հատկությունների բնութագիր: Արյան կլինիկական քննության մեջ որոշվում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են հեմատոկրիտը (էրիթրոցիտների ծավալի հարաբերակցությունը արյան ընդհանուր ծավալին), հեմոգլոբինի կոնցենտրացիան, թրոմբոցիտների քանակը: Հետազոտվում են նաև էրիթրոցիտների ֆիզիոլոգիական հատկությունները՝ դրանց ձևը, գույնը, ներառուկների առկայությունը, հեմոգլոբինի կոնցենտրացիան մեկ էրիթրոցիտում, անիզոցիտոզի ցուցանիշները (էրիթրոցիտների տարբերությունները ըստ ծավալի):
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Մազանոթային արյուն