Նկարագրություն
Լաբորատոր լուծումը պարունակում է հետազոտությունների հավաքածու, որը հնարավորություն է տալիս տեղեկություն ստանալ սպիտակուցային (ընդհանուր սպիտակուցը շիճուկում), ճարպային (տրիգլիցերիդներ, ընդհանուր խոլեստերին), ածխաջրային (գլյուկոզան պլազմայում), միներալային (կալցիումը շիճուկում), պիգմենտային (բիլիռուբին ընդհանուր, բիլիռուբին ուղղակի), ազոտային (կրեատինինը շիճուկում, միզաթթուն շիճուկում) փոխանակության հիմնական ցուցանիշների և օրգանների ու համակարգերի մեծ մասի վիճակի մասին: Այս հետազոտության նպատակն է ստանալ ընդհանուր տեղեկություն մարդու օրգանիզմի հիմնական համակարգերի վիճակի մասին: Այն խորհուրդ է տրվում բժշկական հաստատություն դիմող առաջնային բոլոր պացիենտներին՝ ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժման համար: Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժշկի մեկնաբանությամբ: Եզրակացությունը տրամադրվում է 16 տարեկան և բարձր տարիքի անձանց:
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ