Երևան
HY
Համալիր
03-015

Կոագուլոգրամ №2 (պրոթրոմբին (ըստ Կվիկի), INR, ֆիբրինոգեն)

Նկարագրություն

Հետազոտություն, որը թույլ է տալիս որոշել արյան մակարդման համակարգի բազային ցուցանիշները: Պրոթրոմբինի հետազոտությունը ըստ Կվիկի մեթոդի արտացոլում է դրա ակտիվությունը տոկոսներով՝ նորմալ պլազմայի լուծույթներում ընդունված էտալոնային ակտիվության նկատմամբ: ՄՆՀ (միջազգային նորմալացված հարաբերակցություն)՝ ունիֆիկացված ցուցանիշ է, որը հաշվարկվում է պրոթրոմբինային ժամանակի արժեքի և թրոմբոպլաստինի զգայունության միջազգային ինդեքսի հիման վրա: Միջազգային նորմալացված հարաբերակցությունը խորհուրդ է տրվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից որպես էտալոնային թեստ՝ հակամակարդիչներով թերապիայի դեղաչափի ընտրության և արդյունավետության գնահատման համար: Ֆիբրինոգենը արյան մակարդման համակարգի բաղադրիչներից մեկն է (մակարդելիության I-ին գործոն): Այն իրենից ներկայացնում է գլիկոպրոտեիդ՝ ֆիբրինի մոնոմեր: Սինթեզվում է լյարդում: Թրոմբինի ազդեցության տակ ակտիվանալուց և ֆիբրինի վերածվելուց հետո այն նստվածք է տալիս՝ այլ բաղադրիչների հետ մեկտեղ ձևավորելով արյան մակարդուկ: Արյան մեջ ֆիբրինոգենի մակարդակն ունի ախտորոշիչ նշանակություն արյան մակարդման համակարգի ախտաբանությունների, բորբոքային պրոցեսների, լյարդի ախտաբանությունների, հղիության մոնիթորինգի, սրտանոթային համակարգի հիվանդությունների ժամանակ:

Կատարման ժամկետը

Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3610 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ