Երևան
HY
Համալիր
03-016

Կոագուլոգրամմա №3 (պրոթրոմբին (ըստ Կվիկի), INR, ֆիբրինոգեն, ԱԹ III, ԱՄԹԺ, D-դիմեր)

Նկարագրություն

Հետազոտություն, որը թույլ է տալիս որոշել արյան մակարդման համակարգի բոլոր հիմնական ցուցանիշները: Պրոթրոմբինի հետազոտությունն ըստ Կվիկի մեթոդի արտացոլում է դրա ակտիվությունը տոկոսներով նորմալ պլազմայի լուծույթներում էտալոնային ակտիվության նկատմամբ: ՄՆՀ (միջազգային նորմալացված հարաբերակցություն)՝ ունիֆիկացված ցուցանիշ է, որը հաշվարկվում է պրոթրոմբինային ժամանակի արժեքի և թրոմբոպլաստինի զգայունության միջազգային ինդեքսի հիման վրա: Միջազգային նորմալացված հարաբերակցությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երաշխավորվում է որպես էտալոնային թեստ՝ հակամակարդիչ թերապիայի դեղաչափի ընտրության և արդյունավետության գնահատման համար: Ֆիբրինոգենը արյան մակարդման համակարգի բաղադրիչներից մեկն է (մակարդելիության I գործոն): Իրենից ներկայացնում է գլիկոպրոտեիդ՝ ֆիբրինի մոնոմեր: Սինթեզվում է լյարդում: Ակտիվացումից հետո թրոմբինի ազդեցության հաշվին և ֆիբրինի վերածվելուց հետո այն նստվածք է տալիս՝ այլ բաղադրիչների հետ միասին ձևավորելով արյան մակարդուկ: Ֆիբրինոգենի մակարդակն արյան մեջ ունի ախտորոշիչ նշանակություն արյան մակարդման համակարգի ախտաբանության, բորբոքային պրոցեսների, լյարդի ախտաբանության, հղիության մոնիտորինգի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեպքում: Անտիթրոմբին III-ը գլիկոպրոտեիդ է, որը պատկանում է արյան հակամակարդիչ համակարգին, արգելակում է թրոմբինը և հեմոստազի համակարգի այլ գործոններ (X, XII, IX): Հանդիսանում է հեպարինի սիներգիստ: Սինթեզվում է անոթների էնդոթելում և լյարդում: ԱՄԹԺ՝ ակտիվացված մասնակի (պարցիալ) թրոմբոպլաստինային ժամանակ – ցիտրատային անթրոմբոցիտ պլազմայում մակարդուկի առաջացման ժամանակն է միկրոբյուրեղային սիլիցիումով սինթետիկ ֆոսֆոլիպիդների կախույթի և CaCl2-ի ավելացումից հետո: Հետազոտությունը նմանակում է արյան մակարդման գործընթացը ներքին ուղիով, ինչը թույլ է տալիս գնահատել այդ գործընթացին մասնակցող մակարդման գործոնների (XII, XI, IX, VIII, X, V, II) ֆունկցիոնալ լիարժեքությունը: Տվյալ թեստի ախտորոշիչ նշանակությունը կայանում է այլ հետազոտությունների հետ համատեղ այնպիսի ախտաբանական վիճակների հայտնաբերման մեջ, ինչպիսիք են հեմոֆիլիա A-ն և B-ն, լյարդի սպիտակուցասինթեզող ֆունկցիայի անբավարարությունը, տարածուն (դիսեմինացված) ներանոթային մակարդման համախտանիշը, համակարգային կարմիր գայլախտը, K ավիտամինոզը, հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը: Օգտագործվում է նաև հեպարինով թերապիայի վերահսկման համար: D-դիմերը ֆիբրինի՝ թրոմբի բաղադրիչներից մեկի ճեղքման արգասիքն է: Պատկանում է արյան ֆիբրինոլիտիկ (պլազմինային) համակարգը բնութագրող ցուցանիշներին: Ֆիբրինոլիզը ֆիբրինային մակարդուկի ճեղքման գործընթացն է: Արյան մեջ D-դիմերի մակարդակն ունի ախտորոշիչ նշանակություն այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են խորանիստ երակների թրոմբոզը, թոքային զարկերակի թրոմբէմբոլիան, ժառանգական կոագուլոպաթիաները: Տվյալ ցուցանիշը կարևոր է թրոմբոլիտիկ թերապիայի, հղիության ախտաբանության ժամանակ: D-դիմերի մակարդակի բարձրացում նորմայում նկատվում է 80 տարեկանից բարձր անձանց մոտ:

Կատարման ժամկետը

Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
19450 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ