Երևան
HY
Անալիզներ
06-117

Կոբալտը մեզում

Նկարագրություն

Կոբալտի հիմնական աղբյուրը սննդամթերքն է, հատկապես մեծ քանակությամբ այն պարունակվում է կաթի, ճակնդեղի, կանաչ սոխի, կաղամբի և մաղադանոսի մեջ: Կոբալտը մտնում է Վիտամին B12-ի (ցիանոկոբալամինի) կազմի մեջ, մասնակցում է ֆերմենտային գործընթացներին, երկաթի նյութափոխանակությանը, էրիթրոպոեզին, և անհրաժեշտ է վահանագեղձի հորմոնների սինթեզի համար: Կոբալտով ինհալացիոն թունավորումները կարող են ուղեկցվել թոքերի այտուցով, ծանր ալերգիկ ռեակցիաների և թրոմբոզների զարգացմամբ: Քրոնիկ թունավորման դեպքում զարգանում է քրոնիկ բրոնխիտ, բրոնխային ասթմա, կոբալտային կարդիոպաթիա: Հետազոտությունն օգտագործվում է օրգանիզմում կոբալտի անբավարարության, ինչպես նաև տվյալ քիմիական տարրով թունավորման ախտորոշման համար:

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Մեզի միանվագ բաժին
Ընդհանուր գինը
3000 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ